|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ազատության հրապարակում լարված իրավիճակը շարունակվում է: Դեպքի վայրից yerkir.am-ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկաններն արդեն բերման են ենթարկել 20-ից ավելի ակտիվիստների: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին հայտնել է, որ Կենտրոնում տեղի ունեցածը` հանցագործություն է:
Քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի քրոջ որդուն` Վրեժ Զատիկյանին: Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում Վրեժը yerkir.am-ին հայտնել էր, որ ինքը դեմ է բռնություններին և իր մասնակցությունն ակցիային խաղաղ բնույթ է կրում: Բերման է ենթարկվածների թվում է նաև ակտիվիստ Կարո Եղնուկյանը:
Ի դեպ, վաղուց ցույցերի ժամանակ այսքան մեծ թվով ոստիկաններ չէին եղել: