|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Առավոտի» տեղեկություններով` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը խախտումներ է կատարել։ Բերման ենթարկվածների մեջ են տնօրենը, տնօրենի տեղակալը, հաշվապահը, դասախոսներ։ Ընդհանուր բերման է ենթարկվել 20 անձ։
Ավելի ուշ «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում լուրը հաստատել է բուհի մամուլի խոսնակ Վահե Դավթյանը, սակայն քանի հոգի են բերման ենթարկվել, ու ովքեր են նրանք` նա չի հստակեցրել։
Հավելենք, որ պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրենը մի քանի օր առաջ ազատվել է աշխատանքից` սեփական դիմումի համաձայն։