|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱԱԾ–ի դիմաց հահավաքված տասնյակ քաղաքացիների կարմիր բերետավորները բերման ենթարկեցին. բերման ենթարկվածներից է նաեւ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ ԱԱԾ–ի մոտ մեծաքանակ ոստիկանական ուժեր կան։ Նրանք պատ են կազմել և թույլ չեն տալիս, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցները մտենան ԱԱԾ շենքին։
Քաղաքացիները ցուցապաստառներով կանգնել են դիմացի մայթին և վանկարկում են՝ «Ծառուկյան», «Նիկոլ, հեռացիր», «Ծառուկյան, վարչապետ»։
Ոստիկաններն անընդհատ հորդորում են հավաքվածներին պահպանել սոցիալական հեռավորություն։
Նշենք, որ ոստիկանությունը խոչընդոտում է ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը: Նրանք թույլ չեն տալիս լրագրողներին եւ օպերատորներին մոտենալ այն մայթին, որտեղ ակցիայի մասնակիցներն են:
Նշենք, որ Ծառուկյանին կանչել են ԱԱԾ՝ հարցաքննության։ ԱԱԾ–ն երկու հաղորդագրություն է տարածել՝ Ծառուկյանին առնչվող քրեական գործերի առնչությամբ։ Ծառուկյանն ու ԲՀԿ անդամները հայտարարել են, որ սա քաղաքական հետապնդում է։