Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Հայաստանի երեք` Արագածոտնի, Կոտայքի եւ Տավուշի մարզպետերի պաշտոնանկության մասին խոսակցությունները չեն դադարում: Ուշագրավ է, որ այս խոսակցություններն ամենածանր տանողը Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն է: Վերջինս, ըստ էության, ամենակառչածն է մարզպետի աթոռից եւ դժվար է պատկերացնում իր կյանքն առանց դրա:
Մարզում թագավորություն հաստատած մարզպետը վերջերս մի զավեշտալի պատմության հեղինակ է դարձել:
Մարզի բնակիչներից մեկը Yerkir.am-ի թղթակցին պատմեց, որ մարզպետն Անկախության օրը սեպտեմբերի 21-ից տեղափոխել է սեպտեմբերի 22-ը: Պատճառը մոր մահվան տարելիցն է եղել: Այսպիսով` մինչ ողջ հայությունը ՀՀ անկախության օրը նշում էր սեպտեմբերի 21-ին, Արագածոտնի մարզում տոնական ընդունելությունները կազմակերպվել է սեպտեմբերի 22-ին: