|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հուլիսի 14-ին` ժամը 02.20-ի սահմաններում, Երեւանի Փափազյան փողոցից ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 1982 թ. ծնված Արթուր Մ.-ն՝ իր անձնական օգտագործման «Բենթլի» ավտոմեքենայով, 1986 թ. ծնված Վաչագան Ս.-ն, 1987 թ. ծնված Երվանդ Ս.-ն՝ «Միցուբիշի» ավտոմեքենայով: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվության ծառայությունը:
Վաչագան Ս.-ն եւ Երվանդ Ս.-ն ուղարկվել են ՀՀ ԱՆ նարկոլոգիական դիսպանսեր՝ փորձաքննության, իսկ նշված ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
Հիշեցնենք, որ քիչ առաջ մեր թղթակցի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը հայտարարել էր, որ Արթուր Մ.-ն` իր որդին տանն է գիշերել: