|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երևանի քաղաքապետարանը արձագանքում է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրությանը:
«Աբովյան փողոցում ապամոնտաժված կրպակների տեղում երկաթյա կոնստրուկցիաների տեղադրման վերաբերյալ հուլիսի 11-ին որոշ լրատվամիջոցներով հնչեցրած ահազանգի հետքերով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները նույն օրը եղել են տեղում և, անմիջապես կասեցնելով շինարարական աշխատանքները, ձեռնամուխ են եղել արդեն տեղադրված կոնստրուկցիաների ապամոնտաժման աշխատանքներին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հուլիսի 12-ի վաղ առավոտյան արդեն տարածքը բերվել է նախկին տեսքին»,- ասված է քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ: