|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Դոնեցկի «Շախտյոր»-ը Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու առաջարկ է ստացել Դորտմունդի «Բորրուսիա»-ից: Այդ մասին «Футбол NEWS»-ին ասել է «հանքափորների» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը:
«Այն, որ մենք «Բորուսիա»-ից առաջարկ ենք ստացել, համապատասխանում է իրականությանը: Չգիտեմ` այս պահին որտեղ է Հենրիխ Մխիթարյանը, նա ունի իր գործակալները, իսկ վերջիններս ունեն բանակցությունները վարելու իրենց եղանակները: Գերմանական ակումբը հայ ֆուտբոլիստի համար առաջարկել է 30 մլն դոլար: Ես կապվել եմ նրա գործակալի հետ և ասել, որ մենք պատրաստ ենք վաճառել Մխիթարյանին: Այս առաջարկը ուժի մեջ է ևս 10 օր»,- ասել է նա: