25 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 416.73 |
GBP | ⚊ | 485.98 |
GEL | ⚊ | 144.6 |
RUB | ⚊ | 4.22 |
USD | ⚊ | 388.6 |
Ռուսական կողմից ստացել ենք առաջարկ ՌԴ նախագահի միջնորդությամբ բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում մայիսի 25-ին և ընդունել ենք այդ առաջարկը։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հաջորդ հանդիպումը սպասվում է վաղը՝ մայիսի 19-ին, Մոսկվայում՝ նշելով, որ Հայաստանի ԱԳ նախարարն արդեն մեկնել է Մոսկվա։
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի Կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում է նախատեսվում հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթաժողովի շրջանակներում։ Նման հնգակողմ հանդիպում նախատեսված է նաև հոկտեմբերին Գրանադայում», - հայտնեց Փաշինյանը՝ հավելելով, որ Բրյուսելում հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսված է հուլիսին։