|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ինչպես նախօրոք տեղեկացրել էինք, Ճապոնիան չի կարող անցկացնել գեղասահքի աշխարհի առաջնությունը:
Այսօր Վլադիմիր Պուտինն սպորտի նախարարին առաջարկել է կապ հաստատել գեղասահքի միջազգային ֆեդերացիայի նախագահ Օտավիո Չինկվանտայի հետ և առաջարկել նրան աշխարհի առաջնությունն անցկացնել Ռուսաստանում։
«Ճապոնացիները չեն կարող անցկացնել աշխարհի առաջնությունը, պետք է օգնենք մեր ճապոնացի գործընկերներին։ Եթե ISU-ն հետաքրքրված է, ապա մենք պատրաստ ենք օգնել միջազգային ֆեդերացիային։ Մենք կարող ենք հոգալ բոլոր ծախսերը։ Դա շատ ծախսատար չի լինի, իսկ մենք գեղասահքի շատ սիրահարներ ունենք և կարող ենք նրանց ուրախացնել»,- ասել է Վլադիմիր Պուտինը։