|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհել Հունգարիայի գեղասահքի ֆեդերացիայի նախկին մարզական տնօրեն Գուրգեն Վարդանյանին:
Պետության ղեկավարի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:
Վարդանյանը 60 տարեկան է, ծնվել է Երևանում, 1989 թվականին տեղափոխվել է Հունգարիա՝ որպես մարզիչ աշխատելու: 2018 թվականին զբաղեցրել Է Հունգարիայի գեղասահքի ֆեդերացիայի մարզական տնօրենի պաշտոնը: 2023 թվականի մայիսի սկզբին Վարդանյանը լքել է իր պաշտոնը հունգարական ԶԼՄ-ներում տարբեր մեղադրանքների ֆոնին, այդ թվում այն բանի, որ նա Հունգարիայի հավաքականում հանդես գալու համար հրավիրել է Ռուսաստանից չափազանց մեծ թվով գեղասահորդների։