|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանին պատկանող շինարարական ընկերությունը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, լուրջ պարտքեր է կուտակել: Պատգամավորն արդեն պարտք է բազմաթիվ խանութների ու կազմակերպությունների: Բայց ուշագրավն այն է, որ Ախոյանը մի կողմից նման խոշոր չափերի հասնող պարտքեր է կուտակում, մյուս կողմից էլ բարեգործություններ անում: Ու սա նրա պարտատերերին շատ է նյարդայնացնում:
Երեկ Արագած Ախոյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինքն այս ընթացքում լուրջ պարտքեր է կուտակել, ինչու չի կարողանում մարել, ասել է. «Ես չեմ իմանում՝ Ձեզ որտեղից նման տեղեկություններ, բայց ես նման անհեթեթ տեղեկությունները չեմ ցանկանում մեկնաբանել»: