|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Լոնդոնում մայիսի 22-ի գիշերը բախումներ են տեղի ունեցել ազգայնականների ու ոստիկանների միջև. հայտնում է Лента.ру-ն` վկայակոչելով Sky News-ը:
Մոտ 100 ակտիվիստ հավաքվել է Լոնդոնի հյուսիսում և սկսել ազգայնական երգեր երգել: Ոստիկանությունը փորձել է ցրել ամբոխին, ինչի հետևանքով բախումներ են սկսվել: Տուժածների մասին տեղեկություններ այս պահին չկան:
Պատճառն այն է, որ նույնը օրը երեկոյան Լոնդոնի Վուլվիչ փողոցում գլխատվել է բրիտանացի զինծառայող: Ոստիկանությունը համարում է, որ խոսքը «իսլամական ահաբեկիչների` քաղաքական հիմնավորմամբ հարձակման» մասին է: Ըստ ականատեսների` հարձակվողները գոռացել են «Ալլահ Աքբար»: Նրանք հարձակվել են զինծառայողի վրա եւ հարվածներ հասցրել նրան մաչետեներով ու տապարներով: Հարձակումը տեսագրվել է:
Ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ ահաբեկիչները վիրավորվել են: