|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իտալացի հանրահռչակ դերասանուհի Ջինա Լոլոբրիջիտային պատկանող դեղին ադամանդը Sotheby's աճուրդում վաճառվել է մոտ 3 մլն դոլարով. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: 74 կարատանոց թանկարժեք քարը ավելի վաղ պատկանել է պարսկական Քաջարների հարստության վերջին ներկայացուցիչ Ահմադ Շահին:
Աճուրդում վաճառվել են նաեւ դերասանուհու մարգարտե օղերը: Զարդերը ձեռք բերողը ցանկացել է անհայտ մնալ:
Վաճառքից ստացված գումարով Լոլոբրիջիտան ֆինանսավորելու է ցողութային բջիջների հետազոտման ծրագիր: