|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ինչպես փոխանցում է msy.am-ը` ավարտվել է հանդբոլի` Հայաստանի պատանիների առաջնությունը` նվիրված Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին: Երևանում ապրիլի 9-14-ն իրենց ուժերն են չափել մինչև 14 տարեկան հանդբոլիստները:
Առաջնությանը մասնակցել են հանդբոլի բարձրագույն մասնագիտացված դպրոցի, Խաղերի մասնագիտացված օլիմպիական մարզադպրոցի, Շենգավիթի, Արցախի, Գավառի, Ալավերդու, Վանաձորի և Աջափնյակի թիմերը:
Հայաստանի չեմպիոն է դարձել Աջափնյակի թիմը, 2-րդ և 3-րդ տեղեը զբաղեցրել են, համապատասխանաբար, հանդբոլի բարձրագույն մասնագիտացված դպրոցի և Արցախի թիմերը: Առաջնությունը լավ ստուգատես էր մասնակիցների համար, որտեղ լավագույնս իրենց դրսևորած մարզիկներն ընդգրկվելու են հանդբոլի Հայաստանի պատանեկան հավաքական թիմի կազմում: