|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արդեն հայտնել ենք, որ «Ժառանգության» երիտասարդ ակտիվիստները երեկ հանցագործության մասին հայտարարություն են տվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում: Yerkir.am-տեղեկացավ, որ փաստի առթիվ ոստիկանությունում քննություն է ընթանում:
Հիշեցնենք, որ, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի տարածած հաղորդագրության, «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ ակտիվիստները շենքերի շքամուտքերին տեղադրված անվճար հայտարարությունների վահանակների վրա փակցրել են ապրիլի 9-ի Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած եւ Նոր Հայաստանի երդմնակալությանը նվիրված` Երեւանի քաղաքապետարանի կողմից արտոնված արարողության մասին ներկայացնող թռուցիկներ, որոնք, սակայ,ն րոպեներ անց պատռվել են անհայտ անձանց կողմից:
Երիտասարդ ակտիվիստներին հաջողվել էր նկարահանել իրենց հետեւող ավտոմեքենայի պետհամարանիշերը, իսկ րոպեներ անց հայտնաբերել, որ այս նույն մեքենան կայանվում է ոստիկանության Արաբկիրի բաժանմունքի մոտ, իսկ դրա ուղեւորները, ովքեր հենց թռուցիկները պատռողներն էին, մտնում են բաժանմունք: