Փոխարժեքներ
02 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.32 |
EUR | ⚊ | € 455.06 |
RUB | ⚊ | ₽ 4.9092 |
GBP | ⚊ | £ 530.7 |
GEL | ⚊ | ₾ 141.61 |
Բևեռլի Հիլզի ոստիկանական բաժանմունքը հայտնել է, որ հակահայկական թռուցիկները, որոնք սպառնում են «ջնջել Հայաստանը քարտեզի վրայից», պաշտպանված են ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխությամբ, որը երաշխավորում է կրոնի, արտահայտվելու, հավաքների ազատությունը: Այս մասին հաղորդում է «Ասպարեզ» պարբերականին:
« Բևեռլի Հիլզի ոստիկանության բաժանմունքը հետաքննություն է սկսել հակահայկական թռուցիկներ փակցնելու փաստով։ Թեև դրանք վիրավորական էին և չարամիտ, սակայն պարզվել է, որ թռուցիկները պաշտպանված են ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությամբ», - մեջբերում է պարբերականը Բևեռլի Հիլզի ոստիկանության Twitter-ի էջում հրապարակված հաղորդագրությունը, որում նաև նշվել է, որ ոստիկանությունը չի հանդուրժում որևէ մեկին ուղղված ատելության խոսքը:
Այսպիսով, ըստ պարբերականի, հետաքննությունն ավարտվել է: Ոստիկանությունը չի մանրամասնել՝ արդյոք հետաքննության արդյունքում հայտնաբերվել են հակահայկական թռուցիկներ տարածելու պատասխանատուները:
Ի դեպ, հաղորդագրությունն ավելի ուշ ջնջել են ոստիկանության Twitter-ի էջից: