|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային հավաքները շարունակվում են Գեղարքունիքում:
Քիչ առաջ Վարդենիսում ելույթ ունենալով` Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը վախկոտ չէ:
«Դուք Արցախյան պատերազմի ժամանակ ապացուցեցիք, որ վախեցուկ չեք»,- հայտարարեց Հովհաննիսյանը` Սերժ Սարգսյանին հորդորելով չվախենալ և մինչև ապրիլի 9-ը ընդունել իր պարտությունը:
Այնուհետեւ նա վրդովմունք հայտնեց, որ Ճամբարակում Սերժ Սարգսյանը ձայների 95 տոկոսը ստացել է շնորհիվ զինվորների, որոնց ստիպելով էին բերել քվեարկության: