|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործն ի սկզբանե եղել է ապօրինի, ինչի մասին մենք հենց առաջին օրվանից հայտարարել ենք։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ Լիաննա Գասպարյանը։
«Մենք դրա մասին բարձրաձայնել ենք, մինչդեռ վարույթն իրականացնող մարմինը որևէ քայլ չի արել»,-ասաց նա։
Պաշտպանն ընդգծեց, որ Ս. Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացբնելուց հետո անցել է շուրջ մեկ ամիս, մինչդեռ վարույթն իրականացնող մարմինը որևէ գործողություն չի կատարել։
«Այդ դեպքում հարց է առաջանում, ինչի՞ համար է մինչ օրս Սամվել Կարապետյանը մինչ օրս գտնվում է ապօրինի, անօրինական ազատության մասին։ Բնականաբար բոլորիս է հայտնի, թե ինչո՞ւ է Կարապետյանի նկատմամբ իրականացվում քաղաքական հետապնդում։ Եթե սա լիներ իրավական պրոցես, այսպես ասեմ, Քրեական դատավարության օրենսգիրքը եթե ոտքեր ունենար, ոտքերն առած կփախչեր»,-ասաց նա։