Միասին կարող ենք
կարևոր
1381 դիտում, 6 ամիս առաջ - 2025-09-09 11:15
Հասարակություն

Ասում են՝ նախկինը ծախել ա, բայց իրենք են փողը վերցրել՝ ջեբները դրել ու շինթույլտվություն տվել․ ավագանու անդամը՝ ակցիայի մասնակիցներին

Երևանի ավագանու այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի թվում է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա հ. 45/6 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու որոշման նախագիծը։

Սակայն այդ տարածքի բնակիչները պայքարում ենք, որպեսզի բակի միակ խաղահրապարակի փոխարեն 18-հարկանի շենքեր չկառուցվեն։ Նրանք այսօր քաղաքապետասրանի դիմաց բողոքի ակցիա են անում, որոնց միացել է ակտիվիստ Արթուր Չախոյանը։
Ակցիայի մասնակիցներին հանդիպեց նաև՝ ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։