Միասին կարող ենք
կարևոր
6154 դիտում, 6 ամիս առաջ - 2025-09-09 14:51
Հասարակություն

«Պատանեկան սուր տրավմաների հետևանքով ընդվզում ունի կանանց նկատմամբ». փաստաբանը՝ Արթուր Հովհաննիսյանի մասին

«Պատանեկան սուր տրավմաների հետևանքով ընդվզում ունի կանանց նկատմամբ». փաստաբանը՝ Արթուր Հովհաննիսյանի մասին

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Պատգամավոր Թագուհի Թովմասյանին սեռով պայմանավորված վիրավորել է տղամարդու արտաքինով մի պատգամավոր: Միակ լուրն այն է, որ իմացանք նման մարդ կա ԱԺ-ում, որը սնվում է մեր հարկերից: Իսկ Թագուհուն վիրավորող սուբյեկտի արարքը չի զարմացնում. ասա՛, ով է շրջապատդ, ասեմ՝ ով ես դու: Ինչ տեսնում ու լսում են, այն էլ կրկնում են:

Ասում են՝ տղամարդու հագուստ կրող նման անձինք, պատանեկան սուր տրավմաների հետևանքով անթաքույց արգահատանք և հոգեբանական ընդվզում են ունենում կանանց հանդեպ, ինչն անբուժելի է, հետևաբար հանգիստ թողնելով անբուժելին, հարց է առաջանում. մարդու իրավունքների, մասնավորապես՝ կանանց իրավունքներով զբաղվող իրավապաշտպան անձինք (ֆիզիկական կամ իրավաբանական) ասելիք չունե՞ն»,- նշել է փաստաբանը։