|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
2 տարեկան Լիա Միսակյանի մահվան գործով մեղադրյալների աթոռին են «Արաբկիր» ԲՀ-ի բժշկուհիներ Լիլիթ Վարդանյանն ու Զարուհի Այվազյանը: Համաձայն հրապարակումների` վերջին դատական նիստի ժամանակ, երբ հարցաքննվելիս է եղել փորձագետ, մեղադրյալներն ու դահլիճում նստած նրանց գործընկերները ծիծաղել են, իսկ դատավորը սպառնացել է սանկցիա կիրառել նրանց հանդեպ:
Թե արդյո՞ք կոռկետ է, որ մեղադրյալներն իրենց այդպես են պահում, երբ, վերջիվերջո, երեխա է մահացել և այդ մահվան մեջ էլ հենց իրենք են մեղադրվում, Yerkir.am-ի հետ զրույցում Զ. Այվազյանի փաստաբան Երեմ Սարգսյանը պատասխանեց. «Միանշանակորեն չպետք է եզրակացություններ անել: Ո՞նց կարելի է նայել մարդու դեմքին ու, եթե դեմքի արտահայտությունը փոխվել է, ասել, թե ծիծաղում է դեպքի վրա: Ո՞նց կարող է դեպքի վրա ծիծաղել: Դուք լրագրող եք, գործընկերներից մեկը մի բան է ասում, ժպտում եք, դա նշանակում է, որ դեպքի վրա՞ եք ծիծաղում: Իհարկե` ոչ, լրիվ ուրիշ բանի մասին է խոսքը, և պետք չէ արհեստականորեն սուր բաներ մտցնել»: