կարևոր
1465 դիտում, 1 օր առաջ - 2025-06-11 00:42
Հասարակություն

Եթե ուզում ենք այդ հրեշին մտցնել իր բույնը, պետք է կռիվ տալ․ Սաղաթելյանը՝ Փաշինյանի մասին

Եթե ուզում ենք այդ հրեշին մտցնել իր բույնը, պետք է կռիվ տալ․ Սաղաթելյանը՝ Փաշինյանի մասին

«Օրվա իշխանությունը և կոնկրետ Նիկոլ Փաշինյանը նոր չէ, որ պայքարում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ, իշխանության գալու հաջորդ օրվանից պայքարել է եկեղեցու դեմ, բայց հիմա անցել է բացահայտ արշավանքի»։  Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
 

Հարցին, թե այսօրվա հավաքը կօգնի, որ իշխանությունները հետ կանգնեն իրենց ծրագրերից՝ Սաղաթելյանն ասաց, որ կարծում է , որ սա միայն սկիզբն է։ 

«Առհասարակ սրա դեմ պայքարելու համար պետք է կռիվ տալ, եթե ուզում եք էդ հրեշինն մտցնել իր բունը՝ պետք է լինի համապատասխան արձագանք։ Պայմանավորվելով, համագործակցելով, լուռ մնալով՝ մտածել, որ այլևս չի հարձակվելու չի լինելու։ Հետևաբար,  սա առաջին քայլն է», - նշեց Իշխան Սաղաթելյանը։

Նա ընդգծեց, որ Փաշինյանը վաղուց է «կարմիր գծերը» հատել․ «Նախորդ ժամանակահատվածում եղել են տարբեր նախաձեռնություններ, տարբեր շարժումներ, փորձեր, որ ազատվենք էս չարիքից, դժբախտաբար, ցանկալի արդյունք չի եղել, բայց հետագա քայլերը ցույց կտան»։ 

Ինչ մնում է հետագա քայլերին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ դրանց մասին պատշաճ տեղում կխոսեն։ 

«Այսօր հավաքվել ենք ցույց տալու որ Վեհափառը և եկեղեցին մենակ չեն։ Ինչպես Միքայել Սրբազանն էր ասել, եթե դու ընդունակ ես ամեն ինչի, մենք էլ պատրաստ ենք ամեն ինչի»։

Նշենք, որ  բազմաթիվ քաղաքացիներ, քաղաքական, հասարակական գործիչներ, իրավաբաներ, փորձագետներ եկել են օդանավակայան՝ դիմավորելու և իրենց աջակցությունը հայտնելու ԱՄԷ-ից Հայաստան վերադարձողՎեհափառ Հայրապետին։