|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Հետընտրական
Ասում են` ընտրություններից հետո, Աստծու ամեն օր, Սերժ Ազատիչի աշխատասենյակ մտնում և ժամերով դուրս չի գալիս Հովիկ Պաղատիչը:
Դարդագիր
Նախագահական ընտրություններում Վանաձորի արդյունքներին տեղեկանալուց հետոնախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԺ-ում նրա ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը, ասում են, փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
Էժան
Ասում են` Սերժ Թանգյանը նեղացել է Սերժ Սարգսյանից: Երգիչը վերջինիս լուրջ նամակ է գրել, տնաշենն ի պատասխան հայրենասիրական թեմայով շարադրություն է ուղարկել:
Հնարավոր է
Ազգային ժողովում իրեն վիրավորելուց հետո «Ժառանգության» Զարուհին խոստացել է ՀՀԿ-ի Շուշանից մի հատ էլ Շուշան հանել:
Ակցենտ
Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է. «Իմ ակցենտով եմ ասում. ես հաղթել եմ»: Այ ախպեր, մենք քեզ հավատում ենք, բայց ավելի լավ է` դու Ղարաբաղի ակցենտով ասա:
Համարյա` Խամսա
Մայրաքաղաքից հետո Րաֆֆին շրջում է Սերժի «մելիքությունները»:
Լևոն Սարգսյան