|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ընտրախախտումները մեծ թափով շարունակվում են հարկապես գյուղերում:
Yerkir.am-ի տեղեկություններով` Արագածոտնի մարզի 15/07 ընտրատեղամասում մի անձնագրով թույլատրում են մի քանի անգամ ընտրել: Բացի այդ` իրար փոխարեն են ընտրում, օրինակ` հարսը սկեսուրի փոխարեն, պատճառաբանելով, որ սկեսուրը հիվանդ է: Հիշյալ տեղամասում նմանատիպ մի քանի դեպքեր արդեն արձանագրվել են:
Հատկանշական է, որ հանձնաժողովի անդամները վստահեցնում են, որ թույլատրելի է ուրիշի անձնագրով ընտրելը: Հարց է առաջանում` հանձնաժողովի անդամնե՞րն են անգրագետ, թե՞ գյուղացիներն են միամիտ: