|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ րոպեներ առաջ կատարեց իր քաղաքացիական պարտքը` քվեարկելով Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում բացված ընտրատեղամասում:
Քվեարկությունից հետո լրագրողների հետ կարճ զրույցում նախագահն ասաց, որ քվեարկեց ապահով Հայաստանի համար, «մեր երկրի ապագայի համար, մեր քաղաքացիների և նրանց ընտանիքների ապահովության համար»:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ընտրությունների ընթացքը, և արդյո՞ք իրականություն դարձավ ընտրությունները լավագույնս անցկացնելու իր հորդորը, Սարգսյանն ասաց, որ ամեն ինչ կերևա ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո: