|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այս տարվա հունվարի 7-ից Լալա Դեմիրճյան-Աթթարյանը ՀՕՄ-ի գրասենյակի նոր վարիչ-տնօրենն է:
Իր ներկա պաշտոնի մասին խոսելով` նա ասել է, որ իր համար մեծ պատիվ է` ներդրում ունենալ ՀՕՄ-ի լայնածավալ գործունեության մեջ: «Նկատի ունենալով կազմակերպության դերը Հայաստանի, Արցախի, Ջավախքի, եւ Սփյուռքի բոլոր գաղութների համար` ես այն կարծիքին եմ, որ մենք հպարտությամբ պետք է արդարացնենք մեր 100-ամյա` համաշխարհային կազմակերպություն լինելու իրողությունը` ընդարձակելով մեր աշխարհայացքը եւ գործունեության տարողությունն ու ձեւը: 27 տարբեր երկիրներում մեր ունեցած երկարամյա գործունեությունը պէտք է ՄԱԿ-ում ընդարձակել, նաեւ աշխուժացնել մեր համագործակցությունը միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ»,- ասել է Լալա Դեմիրճյան-Աթթարյանը: