|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավը շարունակել է Սյունիքի մարզում, եղել Սիսիանում եւ Գորիսում: «Ժողովուրդ» օրաթերթը նկատում է, որ քարոզարշավն անցնում է տարօրինակ պայմաններում:
«Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը որոշել է այս տարի բաց երկնքի տակ ելույթ չունենալ: Նա շրջում է դահլիճից դահլիճ. ելույթ է ունեցել նախ Սիսիանի մշակույթի տան դահլիճում, այնուհետեւ Գորիսի դրամատիկական թատրոնում: Իսկ այն մարդիկ, որոնք ուզում են լսել Ս. Սարգսյանի ելույթը եւ մասնակցել քարոզարշավին, պետք է նախապես գրանցված լինեն: Դրա համար ՀՀ քաղաքացիները ձմեռվա ցրտին պետք է մոտ մեկ-երկու ժամ առաջ հավաքվեն դահլիճների մոտ, անվտանգության աշխատակիցներից ճշտեն՝ իրենք կան ցուցակում, թե ոչ, ապա նոր մուտք գործեն դահլիճ: Ասել է թե՝ ՀՀ քաղաքացիների ձայները խնդրող թեկնածու Սերժ Սարգսյանին մարդիկ չեն կարողանում մոտենալ ու իրենց հուզող հարցն ուղղել: Օրինակ՝ երեկ Գորիսում մի կին փորձել է մոտենալ, սակայն անվտանգության աշխատակիցները շատ արագ հեռացրել են»,- գրում է թերթը: