|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Գնդոյանի պաշտոնավարման ժամկետը տարեվերջին երկարացվել է մինչև այս տարվա մարտ:
Թերթը տեղեկացնում է, որ մինչ այս մեկ անգամ էլ երկու տարով էր երկարացվել թոշակառու Գնդոյանի պաշտոնավարման ժամկետը: Նրա թերևս միակ արժանիքն այն է, որ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է:
Ինչո՞ւ եք այդքան կառչել Ձեր աթոռից. «Ժողովուրդ»-ի այս հարցին Գնդոյանը պատասխանել է. «Ես ամենապոպուլյար մա՞րդն եմ, որ հետաքրքրվում եք ինձանով: Տեղյակ չեմ նույնիսկ ինչքան ժամանակով են պաշտոնս երկարացրել: Ինչքան Աստված կկամենա, այնքան կպաշտոնավարեմ: Աստծուց վերև էլ բան չկա, այ ցավդ տանեմ»:
Թերթը նշում է, որ Գնդոյանը «պոպուլյար» է այնքանով, որ Սևանա լիճն այսօր կանգնած է ճահճացման վտանգի առաջ, իսկ ձկնգողությունը որևէ կերպ չի նվազում: