|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը:
Ֆավորիտների շարքում առանձնացավ Բեն Աֆլեքի «Արգո գործողություն» ֆիլմը: Աֆլեքը ստացավ մրցանակ` որպես լավագույն ռեժիսոր:
Լավագույն կոմեդիկ դերասանուհի անվանակարգում մրցանակ ստացավ Ջենիֆեր Լոուրենսը` «Իմ ընկերը գիժ է» ֆիլմի համար, իսկ նույն անավնակարգում լավագույն դերասանի մրցանակը` Հյու Ջեքմենը` «Լքվածները» ֆիլմի համար:
Կվենտին Տարանտինոն ստացավ մրցանակ` որպես լավագույն սցենարի հեղինակ` «Ազատված Ջանգոն» ֆիլմի համար:
Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում հաղթեց Միխայել Հանեկե «Սերը»: Ըստ «Ոսկե գլոբուսի»` այս տարվա լավագույն դերասան ճանաչվեց Դենիել Դեյ-Լյուսը: