|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Լիբանանում ՀՀ դեսպանության խորհրդատու Միրեյ Խանամիրյանին ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ, ինչպես նաև հայ մշակույթի զարգացման և հանրահռչակման գործում ունեցած զգալի ավանդի համար պարգևատրել է ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևով` Ոսկե մեդալով:
Հանդիպման ընթացքում ՀՀ մշակույթի նախարարը և Միրեյ Խանամիրյանը քննարկել են Լիբանանում 2012 թ. փետրվարին անցկացվելիք մանկական նկարչական միջազգային բիենալեին հայ մանուկների ներկայացվածության հարցը: Խանամիրյանի տեղեկացմամբ` նկարները մնալու են Լիբանանում` մանկական ցուցասրահի ստեղծման համար:
Երևանը գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք ծրագրի շրջանակում հայ գրատպությունը պատշաճ և լիարժեք ներկայացնելու նպատակով ՀԱԳ-ում բացված հայագիտական գրադարանին կհանձնվի մի շարք այլալեզու, հայալեզու գիտական, պատմական, գեղարվեստական, թարգմանական գրականություն, որը Միրեյ Խանամիրյանն իր հետ բերել և հանդիպմանը ներկայացրել է նախարար Հասմիկ Պողոսյանին, այդ թվում` Լիբանանում բնակվող և ստեղծագործող Նինա Չիթեջյանի, Լևոն Նորդիկյանի, Րաֆֆի Ջերջյանի աշխատությունները: