|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մեծ Բրիտանիայում գողացել են 1934 թվականին շնորհված Նոբելյան մրցանակի ոսկե մեդալ. տեղեկացնում է Associated Press-ը:
Հանցագործները գիշերը ներխուժել են Նյուքասլի քաղաքապետի տուն եւ գողացել 150 հազար ֆունտ ստերլինգի իրեր, հիմնականում` հնաոճ արծաթե սպասք: Գողացված իրերի ցուցակում է նաեւ Նոբելյան մեդալը, որ շնորհվել էր Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Արթուր Հենդերսոնին:
Բրիտանական ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ մեդալը բացառիկ իր է, որը կարեւոր պատմական նշանակություն ունի երկրի համար: