կարևոր
3598 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-22 14:42
Արցախ

Հուսամ՝ Հայկ Խանումյանը կպարգևատրվի Հեյդար Ալիևի ոսկե մեդալով. Աղավնոյի բնակիչ

Արցախի իշխանությունները ջանասիրաբար ևս մեկ գյուղ դատարկեցին, հայրենի և մեկ պատառ նվիրեցին իրենց բարեկամ-թշնամուն: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում նշում է Աղավնո գյուղի բնակիչ Հայկարամ Մնացականյանը:

«Իլհամ Ալիևը շնորհակալություն կհայտնի, հուսամ՝ նաև Հեյդար Ալիևի ոսկե մեդալով կպարգևատրի Հայկ Խանումյանին ու այս գործը գլուխ բերող բոլորին»,- ասում է նա:

Ըստ նրա՝ թեպետ Աղավնոն զրկվել է հոսանքից ու կապի բոլոր միջոցներից, իրենք դեռ այնտեղ են:

«Մենք ունենք բոլորիդ կարիքը՝ ապրելու Աղավնոյում, հույսը չենք կորցրել, թեպետ իրենք իրենց նպատակին հասնում են քայլ առ քայլ՝ հաճոյանալով Ալիևին»,- նշում է Աղավնոյի բնակիչը: