|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգի օրենսդիրներ Ադրին Նազարյանը, Խաչո Աչաջյանն ու Սքոթ Ուիլքը Հայոց ցեղասպանության մասին շարադրությունների մրցույթ են հայտարարել. տեղեկացնում է Asbarez-ը:
Նրանց հայտնել են, որ նախագահ Բարաք Օբամային Հայոց ցեղասպանության պատմությունը լավագույնս ներկայացրած շարադրության հեղինակը կպարգևատրվի 1000 ԱՄՆ դոլարով, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնողները՝ 500 և 300 դոլարով:
Մրցույթին կարող են մասնակցել Կալիֆոռնիայի ավագ դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտները: Հաղթողները կպարգևատրվեն ապրիլի 20-ին նահանգի Կապիտոլիումի շենքում` Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը մասնակցելուց հետո:
Լավագույն շարադրությունները կցուցադրվեն Կալիֆոռնիայի պետական թանգարանում: