|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր վթարի է ենթարկվել Ստեփանակերտ-Մարտունի երթուղին սպասարկող միկրոավտոբուսը։
Ինչպես Karabakh-open.info-ին տեղեկացրել են ոստիկանության մամուլի ծառայությունից, Ստեփանակերտ-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրին ձյան պատճառով միկրոավտոբուսը կողաշրջվել է, ինչի հետեւանքով 4 հոգի դիմել են Մարտունու շրջբուժմիավորում եւ ստացել առաջին բուժօգնություն, իսկ 2 հոգի տեղափոխվել են հանրապետական հիվանդանոց։
Karabakh-open.info-ին հանրապետական հիվանդանոցից տեղեկացրել են, որ վթարից տուժած ուղեւոր` 1969թ. ծնված Ջեմմա Գասպարյանի վիճակը ծանր է, իսկ 1939 թ. ծնված Նոնա Փաշայանի վիճակը գնահատվում է միջին ծանրության: