|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունվարի 7-ի ուշ երեկոյան խոշոր ավտոպատահար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 7-րդ կմ-ում բախվել են «Վազ-2107» և «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաները:
Մինչև հրշեջ-փրկարարների` կանչի վայր հասնելը, «Վոլվոյի» վարորդը` 1990 թ. ծնված Վաչե Գուլաբյանը, «Վազ-2107»-ի վարորդ` 1979 թ. ծնված Անդրանիկ Ավետիսյանը, ուղեվորներ` 1964 թ. ծնված Ռուզաննա Մարգարյանը, 1999 թ. ծնված Գագիկ Մարգարյանը, 1984 թ. ծնված Սամվել Ոսկանյանը տեղափոխվել են Մեծամոր քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` Ռ. Մարգարյանի առողջական վիճակը ծանր է, մյուսներինը` միջին ծանրության: