|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Պարզվում է` նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը համակարգում ոչ միայն կադրային, այլեւ կառուցվածքային լուրջ փոփոխություններ է ցանկանում անել: Լուրը «Երկիր»-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Անցկացվում են քննարկումներ, նախատեսվում են համակարգի կառուցվացքային եւ կառավարման այնպիսի փոփոխություններ, որոնք աշխատանքներն ավելի արդյունավետ կդարձնեն եւ կբացառեն ստորաբաժանումների` նույն գործառույթ իրականացնելը»,- նշեց նա:
Ահարոնյանը հաստատեց մամուլում շրջանառվող այն լուրերը, թե քննարկվում է 6-րդ եւ քրեական հետախուզության գլխավոր վարչությունների միավորման եւ ոստիկանապետին կից նոր մարմնի ձեւավորման հարցերը: