|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրականում ակնհայտ է, որ ոչ միայն միջանցքը փակ է արցախցիների կանոնավոր շարժի, այլ առհասարակ մատակարարումների համար և խիստ սահմանափակ անցում կա միայն առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց և նրանց ուղեկցողների համար: Այս մասին գրառում է կատարել ԱԺպատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ադրբեջանը վերջին օրերին ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում տեղակայված ադրբեջանական անցակետից տեսանյութեր է հրապարակում, որում տեսանելի է Կարմիր Խաչի միջոցով Հայաստան տեղափոխվող արցախցիների` անձնագրային ստուգումները:
Այս անգամ նպատակը ոչ թե ցույց տալն է, որ արցախցիներն անցնում են իրենց վերահսկողության տակ գտնվող անցակետով, այլ այն, թե իբր միջանցքը բաց է և շրջափակում չկա:
Իրականում ակնհայտ է, որ ոչ միայն միջանցքը փակ է արցախցիների կանոնավոր շարժի, այլ առհասարակ մատակարարումների համար և խիստ սահմանափակ անցում կա միայն առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց և նրանց ուղեկցողների համար:
Ադրբեջանն անընդհատ փոխում է մարտավարությունը` փորձում է հասկանանալ, թե ինչպես կարող է արագ հասնել իր նպատակին»,- գրել է նա: