|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանը փորձում է տարբեր սադրանքների միջոցով Արցախում վախի մթնոլորտ ստեղծել։ Կրակոցներից, վիրավորման միջադեպերից մինչև որոշ գերիների նկատմամբ բռնության իրականացում և հանրայնացնում մեկ հիմնական նպատակ ունեն՝ սպառնալիքի, ահաբեկման շանտաժի միջոցով հասնելու Արցախի վերջնական հայաթափման։
Քանի Արցախի կարգավիճակի հարցը վերջնական կարգավորում չի ստացել անհրաժեշտ է ռուսական կողմի հետ համատեղ, Արցախի անվտանգության ապահովմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել՝ անհրաժեշտ երաշխիքներ և մեխանիզմներ ձևավորել արցախցիների անվտանգության ապահովման համար»։