|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ամենացավալին այն է, որ զարմացած չեմ ոստիկանության Էրեբունու բաժնում տեղի ունեցած աննախադեպ ոտնձգության փաստով։ Այս մասին ֆեյսբուքում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Վերջին շրջանում ոստիկանության կողմից ցուցաբերվող վարքագիծը վախի մթնոլորտ ստեղծելու քաղաքական հրահանգի տպավորություն է թողնում։ Արդյունք է նաև այդ համակարգը մեկ անձի իշխանության պահպանման, քաղաքական, տնտեսական, անձնական հարցերով հրահանգներ կատարող գործիքի վերածելու։
Փաստաբանների նկատմամբ տեղի ունեցած խայտառակ ոտնձգությունն ընդհանուր իրավիճակի անխուսափելի հետևանքներից է։
Ոտնձգության հեղինակները պետք է հանրության համար տեսանելի ու հստակ պատիժ ստանան, այլապես երևույթը կդառնա ամենօրյա սովորություն։
Պետք է բոլոր միջոցները ձեռնարկել նաև հարցը հրապարակային ու բացահայտ միջազգային համապատասխան կազմակերպություններին ներկայացնելու ուղղությամբ, թույլ չտալով նրանց շարունակելու արդեն գրեթե 5 տարի ձգվող «խորհրդավոր» լռությունը»։