|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վերջին շրջանի պաշտոնանկությունները Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը «Երկիր»-ի հետ զրույցում կապեց իշխանության կողմից հենց Երեւանում լծակները ուժեղացնելու հետ:
«Նախագահը ցանկանում է սիրաշահել երեւանցիներին: Մայրաքաղաքում հաղթելը բարդ է, քանի որ երեւանցին 5 000-ը չի վերցնում: Մարզերում, գյուղերում մարդիկ մարզպետի, գյուղապետի կողմից կառավարվում են»,- նշեց նա:
Հովիկ Աբրահամյանի նշանակումը շտաբի պետ եւ «նրա գլխին Միքայել Մինասյանին ինսպեկտր տանելը», Կարապետյանի կարծիքով, իշխանության կողմից ամեն ինչ կառավարելի դարձնելու փորձի ապացույցն է:
Մեր այն հարցին, թե չի՞ փարատվել, արդյոք, Հովիկ Աբրահամյանի նկատմամբ նախագահի ունեցած կասկածը, ԺԿ նախագահը պատասխանեց, որ նախագահը ոչ մեկին էլ չի վստահում, «վստահում է միայն իրեն եւ փեսային` Միքայել Մինասյանին»: