|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր դատարանը քիչ առաջ երկու ամսով կալանավորեց «Վերնիսաժ»-ում կրակոցների գործով անցնող Գոռ Առաքելյանին: Նա տեղափոխվել է Նուբարաշենի բանտ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Աշոտ Մինասյանը միջնորդել էր նշված դատարանին, որպեսզի որպես խափանման միջոց Գ. Առաքելյանին 2-ամսյա կալանքի վերցնի:
Yerkir.am-ն արդեն հայտնել է, որ Գոռ Առաքելյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասով և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Գոռ Առաքելյանը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան է` դստեր ամուսինը: