|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
««Ժողովուրդ»-ը երեկ հրապարակել էր, որ մայիսի 17-ին Վերնիսաժի հարակից տարածքում հնչած կրակոցների հետևանքով Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոյի» թոռնիկը՝ 2 տարեկան 8 ամսական Լիլի Առաքելյանը սթերս է տարել և դեպքից հետո չի խոսում։
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ երեխային բժշկական օգնության ցուցաբերման նպատակով տեղափոխել են Սանկտ Պետերբուրգ։ Իսկ պատգամավորի փեսայի՝ Գոռ Առաքելյանի ճանապարհը փակած Վալերի Հովհաննիսյանը և Նորայր Հարությունյանը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ հանցավոր վարքուբարքով ապրող ջավախցիներ են, որոնցից մեկը Ռուսաստանի Դաշնությունում գտնվում է հետախուզման մեջ։ Մեր տեղեկություններով՝ այս տղաները մոտ 10 օր առաջ Կայարանում և մոտ երկու օր առաջ էլ՝ Ալավերդյան փողոցում լուրջ ծեծկռտուքներ են հրահրել։ Լուրեր են պտտվում, որ տղաներից մեկը հավակնում է քրեական հեղինակություն դառնալ, դրա համար էլ աղմկահարույց պատմությունների մեջ է հայտնվում»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։