|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարությունը հետաձգվել է. այն տեղի է ունենալու դեկտեմբերի 28-ին. հաղորդում է Gazeta.ru-ն:
Դրանից երկու օր առաջ վերջնականապես որոշվելու է, թե Մուբարաքի գործը վարող դատավորների գործունեությունը դադարեցվելո՞ւ է, թե՞ ոչ: Հեղափոխության ժամանակ սպանվածների ընտանիքների կարծիքով` դատավորները բավարար ժամանակ չեն հատկացրել Մուբարաքից հետո երկրի իշխանությունը ստանձնած մարշալ Մուհամեդ Հուսեյն Թանթաուին հարցաքննելու համար:
83-ամյա Մուբարաքը եւ նրա որդիները մեղադրվում են հեղափոխության ժամանակ 850 ակտիվիստների սպանության մեջ: Նրանց դեմ դատավարությունը սկսվել է օգոստոսի 3-ին: