|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի կուսակցությունից հրաժարականների տարափ է սկսվել: Ազգային դեմոկրատական կուսակցության վերնախավը, ի նշան ցուցարարների հանդեպ դրական վերաբերմունքի, հրաժարական է տվել: Իսկ Մուբարաքը դեռեւս չի հրաժարվել կուսակցության նախագահի պաշտոնից:
Հրաժարական տվողների մեջ է նաեւ Մուբարաքի որդին` Ջեմալ Մուբարաքը:
Եգիպտոսի տեղական հեռուստաընկերությունների տեղեկություններով` նախագահ Մուբարաքը նույնպես հրաժարվել է կուսակցության ղեկավարի պաշտոնից, սակայն այդ տեղեկությունը դեռեւս չի հաստատվել:
«Ռոյթերսի» փոխանցմամբ` եթե անգամ Մուբարաքը հրաժարվի կուսակցության ղեկավարի պաշտոնից, դա երկրի նախագահ լինելու վրա չի կարող ազդել: