|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Կոալիցիայի փլուզումը ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը քիչ հավանական է համարում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով կոալիցիայի հավանական փլուզման վերբերյալ` «Երկիր»-ի թղթակցի հարցին` նա նշեց, որ շատ բան կախված կլինի Ռուսաստանից. կոալիցիոն ուժերը փորձում են արժանանալ Ռուսաստանի հավանությանը:
«Այդ մրցակցությունն իրական չի դառնա: Ռուսաստանը կաջակցի իշխանությանը, բայց, միեւնույն ժամանակ, կստեղծի խանդի մթնոլորտ: Եվ եթե անգամ ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից, իրական վերադասավորումների չի հանգեցնի»,- նշեց Մելիքյանը եւ հավելեց, որ մրցակցությունը կունենա մասնավոր բնույթ:
Պատասխանելով Ռուսաստանի կողմից ՀԱԿ-ին ընձեռվելիք հնարավորությունների մասին` մեր թղթակցի հարցին` Մելիքյանը նշեց, որ ներկայիս պայմաններում ՀԱԿ-ը կարող է մտնել խորհրդարան, բայց բոլոր գործընթացները տանում են դեպի այն, որ ՀԱԿ-ի դիրքերը թուլանան:
Ընտրությունների արդյունքում, ըստ Մելիքյանի, խորհրդարան ՀԱԿ-ը կմտնի «Ժառանգության» կշռի չափով: