Փոխարժեքներ
13 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունում ի հայտ եկած չարաշահումների փաստի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռեւս շարունակվում է:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից թերթին տրամադրված տվյալների համաձայն` այս գործով ներկայումս մեղադրանք է առաջադրված 18 անձի, որոնց մեջ կան ծառայության ստորաբաժանումների ղեկավարներ եւ սովորական աշխատակիցներ:
Պետական բյուջեին պատճառված մի քանի հարյուր միլիոն դրամից այս ընթացքում վերադարձվել է ընդամենը 13 միլիոն դրամ:
Այս քրեական գործի շրջանականերում հարցաքննվածների թիվը երեկվա դրությամբ կազմում էր մոտ չորս հազար հոգի: Թերթի տեղեկություններով, մասնավորապես, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը հարցաքննվել է դեռեւս հունիսի վերջին` վկայի կարգավիճակում: