Փոխարժեքներ
18 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ սեպտեմբերի 6-ին իր տանը 6 և 4-ամյա որդիներին սպանած 34-ամյա Ռոզա Ալոյանը հոգեկան շեղումներ ունի։ Լուրը երեկ թերթի թղթակցին հայտնել են Նուբարաշենի հոգեբուժարանի փորձագիտական բաժնից։ Թե ի՞նչ բնույթի է այդ շեղումը, այն ենթակա՞ է բուժման, եւ արդյոք դա նշանակո՞ւմ է, որ երեխաներին սպանելու պահին կինն անմեղսունակ է եղել, նշված բաժնի աշխատակիցները չհայտնեցին։
Ոստիկանությունից ևս երեկ այս հարցերին չպատասխանեցին, քանի որ դեռևս չեն ստացել «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի եզրակացությունը։ Դրա վերաբերյալ մանրամասները հայտնի կդառնան այսօր։
Եթե պարզվի, որ Ռոզա Ալոյանը անմեղսունակ է, նա կենթարկվի հարկադիր բուժման և չի ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ եթե պարզվի հակառակը` կինը կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման: