|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Գերմանացի մասնագետ Յուպ Հայնկեսը, որը գլխավորում է Մյունխենի «Բավարիան», խոսել է իր թիմի հնարավորությունների մասին:
Մասնավորապես` նա ասել է, որ «Բավարիայի» հնարավորությունների սահմանում է նվաճել Չեմպիոնների լիգայի` այս տարվա գավաթը:
«Մենք մինչև հիմա դեռ խնդիրեր չենք ունեցել: Պատճառը այն է, որ իմ թիմում խաղում են բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի հասնել հաջողության յուրաքանչյուր մրցաշարում»,- ասել է Հայնկեսը:
Հավելենք, որ «Բավարիան» այսօր երեկոյան Նեապոլում կհանդիպի տեղի համանուն թիմի հետ, որին հաղթելու դեպքում կամրապնդվի առաջին հորիզոնականում և 5 միավորի առավելություն կունենա երկրորդ տեղում ընթացողից: