|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայոց պարերի Կոմիտասի՝ Գագիկ Գինոսյանի մահվան օրը Եռաբլուրում նրա անունն էր թևածում:
Անցած տարի՝ 2024-ի փետրվարի 6-ին, Գինոսյանն ավանդեց հոգին: Նա մահացավ 58 տարեկան հասակում: Ընկերներն անցյալով չեն խոսում Գինոսյանի մասին: Նրա թողած ժառանգությունն այսօր էլ շարունակում է ապրել ու կրթել սերունդներին:
Արդեն 20 տարի անընդմեջ յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը «Կարին» ավանդական երգի-պարի համույթը Երևանի հենց սրտում անցկացնում է «Մեր պարերը և մենք» հայ ավանդական պարերի բաց դաս-միջոցառումը: Նույնիսկ Գինոսյանի անժամանակ մահը չընդատեց այդ ավանդույթը․ հիմա էլ նրա սաներն ու համախոհները շարունակում են պարել ու ապրեցնել նրա թողած ժառանգությունը:
Նրա հետ կապված պատմությունները պատմելիս նկատում են՝ Գինոսյանն ամեն ինչ էր՝ ուսուցչից մինչև ավագ խորհրդատու, ազատամարտիկ ու նվիրական հայորդի, բայց նրա երկրային կյանքը շուտ ավարտվեց…
Մանրամասն՝ Սիլվի Մուրադյանի տեսանյութում։