|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի հավաքականը երեկ դուրս մնաց Եվրո-2012-ից կատալոնացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսի հիմար սխալի պատճառով:
Պարզվում է` այս մրցավարին միայն մեզ մոտ չէ, որ չեն սիրում: Նախ` ասենք, որ Գոնսալեսը մասնագիտությամբ ատամնաբույժ է և համարվում է Իսպանիայի լավագույն մրցավարը (հետաքրքիր է` եթե սա է լավագույնը, ապա վատագույնն ով է):
Գոնսալեսը հանրությանը հայտնի է, որպես «Բարսելոնա»-ի երկրպագու: Ամեն անգամ կապտանռագույնների խաղը դատելիս նա միշտ առավելություն է տալիս Գվարդիոլայի սաներին:
Գոնսալեսը persona non grata է ճանաչվել իսպանական «Էսպանյոլ» ակումբի կողմից, որի խաղերում բազմիցս կոպիտ սխալներ է թույլ տվել: Նրան չեն սիրում նաև Մադրիդում. Գոնսալեսը դատել է 3 Էլ կլասիկո և բոլորում էլ հաղթել է նրա հայրենի թիմը, այդ հանդիպումներից երկուսում «Ռեալ»-ի ֆուտբոլիստները կարմիր քարտեր են ստացել` ոչ հիմնավոր պատճառներով:
Մի խոսքով` այս մրցավարի համար սխալներ թույլ տալը սովորական երեւույթ է դարձել, սակայն, չգիտես ինչու, նրան դարձյալ վստահում են կարևոր հանդիպումներ: